News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շնորհակալություն է հայտնում հնագետների խմբին՝ Բորիս Գասպարյանի գլխավորությամբ, գործակալության թղթակցին հնարավորություն ընձեռելու համար մասնակցել դաշտային աշխատանքներին:

Լեռնամերձ գյուղից այն կողմ բլուրները սովորական աչքի համար ոչինչով չեն տարբերվում մյուս բնապատկերներից, որոնք Հայաստանում այդքան շատ են՝ քարեր, քարեր եւ դարձյալ քարեր: Սակայն երբ ավելի ես մոտենում, նույնիսկ ամենաանփորձ հնագետը սկսում է տարբերել պատերի մնացորդները, նախապատմական ժամանակաշրջանի վանքի մուտքը…

«Հուշարձանը զարմացնում է իր չափերով: Համալիրը «պատկանում է» Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի Ոսկեվազ, Լեռնամերձ ու Աղվանատուն համայնքներին: Այստեղ առկա են հուշարձանների գրեթե բոլոր տեսակները, որոնք պատկանում են նեոլիթի, բրոնզի դարաշրջաններին, միջնադարին»,- պատմում է Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից Բորիս Գասպարյանը:

Համալիրում մեծ թվով շինություններ կան՝ պատեր, որոնց նշանակությունը դեռ պարզ չէ, թակարդների նմանվող կառույցներ, դիտաշտարակներ եւ այլն. «Ունենալով այսքան տարբեր բնույթի եւ ժամանակների հուշարձաններ մեկ տարածքում, այժմ ավելի կարեւոր է հասկանալ փոխադարձ կապը. լանդշաֆտում միաժամանակ օգտագործվել են եւ մեկը, եւ մյուսը, կամ ինչ-որ ժամանակահատվածի ընթացքում»:

Հնագետները կարծում են, որ տարածքն օգտագործվել է նեոլիթի դարաշրջանի սկզբից մինչեւ երկաթի դար: Իսկ առավել ինտենսիվ՝ միջին եւ ուշ բրոնզի դարում: Շինությունների մեծամասնությունը պատկանում է միջին եւ ուշ բրոնզի դարաշրջաններին: Աշխատանքների այս փուլին մասնակցում են իսրայելցի գործընկերները, որոնց խմբում հինգ տարբեր մասնագետներ եղել են Հայաստանում եւ հողի նմուշներ վերցրել: «Կպարզենք ժամանակայի պատկանելությունը, մի շարք այլ անալիզներ: Հետո գիտական հարց կբարձրացնենք, կշարունակենք պեղումներն ու ուսումնասիրությունը»,- նշել է Բորիս Գասպարյանը:

Հուշարձանը հետազոտում են մոտ 13 տարի, Լեռնամերձի հատվածը միայն երեք տարի է ուսումնասիրվում: Նախքան հնագիտական աշխատանքների մեկնարկը՝ տեղի բնակիչները պատմական հուշարձանի գոյության մասին գլխի չէին ընկնում. դրա մի մասը անդառնալի վնասված է, մյուս մասը գերեզմանոցի վերածվելու սպառնալիքի ներքո է: Մարդկային գործունեության հետեւանքով հուշարձանը բաժանվել է մի քանի առանձին մասերի:

«Այս տարածքում շխատանքներն իրականացվել են ժայռապատկերների ուսումնասիրման համար: Այնուհետ  հայտնվեց  թակարդների նախագիծը: Մենք փորձեցինք համակարգել դրանք»,- հիշեցրել է Բորիս Գասպարյանը: «Իր հերթին ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը գրում էր, որ Երեւանից մինչեւ Երվանդաշատ տեսել է հնագույնի գերեզմանոցներ եւ կառույցներ: Գյուղատնտեսությունը մասամբ վնասել է պատմական հուշարձանները»:

Հատկապես այդ տարածքի համար պաշտպանությունը հիվանդագին հարց է: Տխուր է, սակայն ժայռապատկերներից մեկի վրա կրակոցի հետք կա: «Ամեն անգամ տեսնում ենք կամ ոչնչացված կառույց, կամ «սեւ փորողների» գործունեության հետքեր: Ժառանգությունը հսկայական է: Պետությունը, ցավոք, միջոցներ չունի այն կազմակերպելու համար: Կարծում եմ, նման հուշարձանների պաշտպանության լավագույն տարբերակը լոկակ բնակչության հետ աշխատանքն է, որոնց մասնակից կդարձնեն պեղումներին: Նրանք սկսում են հետաքրքվել, հասկանալ հուշարձանի կարեւորությունը պատմության եւ զբոսաշրջության զարգացման համար»,- համարում է Բորիս Գասպարյանը:

Կառույցների տարբեր բնույթի են: Հնարավոր է, որ պատերը ընտանի կենդանիների համար «տան ճանապարհ» են ծառայել, իսկ դիտաշտարակներով տեսողական տեղեկություններ են հայտնել:

«Լեռնամերձի գերեզմանոցներում մարդկային մնացորդներ չեն հայտնաբերվել: Ես ավելի եմ համոզվում, որ այստեղ հուղարկավորությունը սովորական չի եղել, այլ ծիսական: Այս գերեզմանները արտացոլում են մեռնող եւ հարություն առած Աստծո պաշտամունքը: Դրանք կապված են գյուղատնտեսության, անասնաբուծության հետ՝ ավարտելով ցիկլը մահանալ, եւ գարնանը հարություն առնել: Կարծում եմ, որ այս լանդշաֆտը օգտագործվել է ծիսական նպատակներով», - նշել է Բորիս Գասպարյանը : «Սովորական գերեզմանոցներ գտնվում են Աղվանատան մոտակայքում: Միջին բրոնզե դարում գերեզմանոցըբնակավայրերից հեռու էր գտնվում: Նախորդող դարաշրջաններում, սովորաբար թաղվում էինկացարանների տակ՝ բնակավայրերերին մոտ: Այս ընթացքում բնակավայրերի եւ գերեզմանների հասկացությունները տարբերակված էին»: Ի դեպ, հնագիտական ​​աշխատանքներին մասնակցել են աղվեսները՝ տարածքում որջեր փորելով, որոնք արդյունքում խեցեղեն են դուրս հանել, որոնք հետաքրքրել են հնէաբաններին:

Մեկ այլ խնդիր է  հայտնաբերված հուշարձանների ժամանակային պատկանելիությունը: «Եթե խոսենք թակարդների մասին, ապա դրանց հուշարձանների ժամանակային պատկանելիությունը որոշել անհնար է: Իսրայելցի գործընկերները փորձել են ստանալ կառուցումից առաջ եւ հետո շերտավորման տարիքը: Եթե այն համընկնի  գերեզմանոցների տարիքին, ապա լուրջ արդյունք կստացվի»: Թակարդները տարբեր են լինում՝ պարզ, բարդ, համակցված: «Համեմատության համար նշենքմ որ Իսրայելում նման թակարդներն ընդհանուր առմամբ մեկուկես տասնյակի չափ են: Իսկ Հայաստանում ֆրանսիացի գործընկերներն Արագածի հարավային ստորոտներ ում ավելի քան 70-ն հայտնաբերել: Ուստի կատակով նշում են՝ Հայաստանի թակարդների երկիր է»,- նշել է Բորիս Գասպարյանը:

Ժայռապատկերների դեպքում ամեն ինչ ավելի բարդ է: Հնագետները կարծում են, որ լեռնամերձյան ժայռապատկերները պատկանում են մ.թ.ա. 2-ից 1-ին հազարամյակներին: «Շատ բարդ է որոշել դրանց ժամանակային պատկանելիությունը: Ցավալի է, երբ այդ գործառույթն իրենց վրա են վերցնում ոչ մասնագետները: Իրականում շադ բարդ է որոշել, քանի որ ուղղակի մեթոդներ գոյություն չունեն: Մենք ելնում ենք նրանից, որ մարդիկ պետք է այլ հետքեր թողնեին: Ուսումնասիրելով մշակութային ողջ հատվածը՝ փնտրում ենք դրանց ստեղծման ամենահավանական ժամանակը»:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աննա Խեչոյանը կազմել է ժայռապատկերների հարաբերական ժամանակագրություն:

Աննա Խեչոյանի խոսքով՝ ժայռապատկերների ուսումնասիրումն ավելի քան բարդ աշխատանք է: «Ցավոք, շատերը, ովքեր զբաղվել են այդ խնդրով, փորձել են լուծել առանց մեթոդական բազայի՝ հենվելով ներքին զգացողության վրա: Միայն մեկ ուղղությամբ հետազոտությունները բավական չեն: Ժայռապատկերները հարկավոր է համակարգային ուսումնասիրել՝ ներառյալ ոչ միայն հնագիտությունը, այլ նաեւ արվեստը, ազգագրությունը, աշխարհագրությունը եւ այլն…

Ամեն ժամանակահատվածի բնորոշ է յուրովի աշխարհընկալում, ինչն արտացոլվում է արվեստում: Այդ իմաստով արվեստը հնարավորություն է տալիս թեմայի, տեխնիկայի, պատկերման սխեմայի օգնությամբ հնագույն ժամանակների աշխարհընկալման եւ մտածողության վերաբերյալ տեղեկություն ստանալ: Միայն այն բանից հետո, երբ բոլոր ուղղություններով հետազոտությունները խաչվում են մեկ կետում, կարող ենք խոսել ժայռապատկերների մոտավոր հասակի մասին»:

Երկար ժամանակ կարծիք էր շրջանառվում, որ հնագույն ժամանակներում մարդիկ չէին ստեղծագործում: Սակայն դեռ 19-րդ դարից բազմաթիվ բացահայտումներ ցույց տվեցին, որ մարդը կարող էր ոչ միայն ստեղծագործել, այլ նաեւ արվեստի գործեր ստեղծել, որոնք կարող են համեմատվել Վերածննդի դարաշրջանի արվեստի գործերի հետ:

Լեռնամերձի հուշահամաիլիրում ավելի քան 500 ժայռապատկեր է հայտնաբերվել: Յուրաքանչյուրն ունի իր անձնագիրը, որտեղ տվյալներ են պարունակվում: Տեղեկությունները մանրամասն գրանցված են՝ նաեւ ենթատեքստերում: «Կարեւոր է հասկանալ ոչ միայն քարի վրայի պատկերը, այլ այն, թե ինչպես է այն հարաբերվում շրջապատի հետ: Մինչեւ վերջերս փաստն անտեսում էին: հաշվի չէր առնվում  քարի դիրքը»:

Հանդիպում են տարբեր պատկերներ՝ մարկանց եւ կենդանիների խմբեր՝ միասին ու առանձին, որս, պարեր, այծ, ցուլեր եւ այլն: «Կան մարդու ստեղծագործ մտածողության հետաքրքիր օրինակներ, երբ «նկարիչը»  քարի հարթ մակերեսն օգտագործել է նկարելու համար, իսկ ռելիեֆը՝ կոմպոզիցայի համար:

Հնագույն մարդիկ պարզունակ չէին, նրանք էսթետիկայի զգացում ունեին: Ժայռապատկերները, որպես կանոն, հարթ մակերեսների վրա են: Փորագրության ընթացքում սեւ մակերեսի տակ տեսանելի է քարի բաց գույն ունեցող հատվածւ, արդյունքում ստացվում է լույսի եւ ստվերի հետաքրքիր խաղ: Պատահական չէ, որ հնագույն մարդիկ նկատել եւ օգտագործել են դրանք», - նշել է Աննա Խեչոյանը:

Տվյալ հուշարձան այս եւ այլ օրինակներ, որոնց յուրահատուկ պայմանական լեզու է բնորոշ, խոսում են մարդու մասին, ով ավելի ընդհանրացված եւ բարդ-կառուցողական մտածելակերպ ունի, ինչը բնորոշ է հնագույն աշխարհի ավելի ուշ շրջանի մարդկանց:

«Այնպիսի ֆենոմեն, ինչպես որ Լեռնամերձի հուշարձանն է, ամեն տարի է հայտնաբերվում: Սա նշանակում է, որ մենք դեռ վատ ենք ճանաչում մեր երկիրը»,- եզրափակել է Բորիս Գասպարյանը:

Մարիամ Լեւինա 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ