News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Սան Պաուլուի մետրոպոլիտենի աշխատակիցները կեսգիշերին հայտարարել են անժամկետ գործադուլ սկսելու մասին, հինգշաբթի փոխանցում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը:

Ըստ գործակալության` գործադուլի պատճառը քաղաքի մետրոպոլիտենի եւ ղեկավարության բանակցությունների տապալումն է` աշխատավարձը 16,5%-ով բարձրացնելու եւ սոցիալական փաթեթը բարելավելու շուրջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:  
Գործադուլը սկսվել է հունիսի 5-ին` 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսությունից մեկ շաբաթ առաջ:  Մետրոյից ամեն օր օգտվում են Սան Պաուլուի 4,5 միլիոն բնակիչներ:

Բրազիլիան աշխարհի առաջնության նախօրեին բախվել է  տրանսպորտի բնագավառի աշխատակիցների մի շարք գործադուլների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ