News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում համակարգչային ցանցի խափանման պատճառով առաջնարկարգ ավիաընկերություններից մեկի` Japan Airlines-ի հունիսի 5-ին նշանակված ավելի քան 60 չվերթներ չեղյալ են հայտարարվել, հաղորդում է NHK հեռուստաալիքը: 

Քաշի հավասարակշռմամբ ուղեբեռի բաշխման համար պատասխանատու ծրագրային ապահովման խափանումը տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 9-ին է գրանցվել, տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:

Խնդիրները հարթելու համար ժամանակ է հարկավոր. Japan Airlines-ի մասնագետները ստիպված են անհրաժեշտ հաշվարկները ձեռքով կատարել, ինչը լրջորեն բարդացնում է նախաչվերթային գործընթացը:

Ժամը 15:00-ի դրությամբ Տոկիոյի, Օսակայի, Նախայի եւ Կիտակյուսույի օդանավակայաններից թռիչքների հետաձգման միջին ժամկետն առնվազն երկու ժամ է կազմել: 64 չվերթ չեղյալ է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ