News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան  General Motors ձեռնարկությունը հայտարարել է հյուսիսամերիկյան շուկայից 100 հազար մեքենա հետ կանչելու մասին` տարբեր խափանումների պատճառով, փոխանցում է Reuters-ը:

Վերադարձվել են 2012 թ. արտադրության 36 հազար Buick Verano, Chevrolet Cruze, Chevrolet Sonic, Chevrolet Camaro սեդաններ` անվտանգության բարձիկների հետ կապված  հնարավոր խնդիրների պատճառով, փոխանցում է Gazeta.ru-ն:

Հետ են կանչվոմ նաեւ 2014 թ. արտադրության 70 հազար Chevrolet Tahoe, Chevrolet Suburban, GMC Yukon ամենագնացներ եւ Chevrolet Silverado, GMC Sierra ջիպեր` ձայնային ազդանշանի հետ կապված անսարքության պատճառով: 

Նախօրեին հայտնի էր դարձել, որ General Motors-ն աշխատանքից հեռացրել է 15 թոփ-մենեջերի`  մեքենաները գործարկելու համակարգում դեֆեկտների վերաբերյալ զեկույցներից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ