News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոսովոյի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել մայրաքաղաք Պրիշտինայի հարեւանությամբ գտնվող «Կոսովո А» ածխային ՋԷԿ-ի աշխատանքը, որտեղ վերջերս տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհվել էր երեք մարդ, շաբաթ փոխանցում է «Ռեյթեր» գործակալությունը` վկայակոչելով էկոնոմիկայի նախարար Ֆադիլ Իսմայլիին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Պայթյունի հետեւանքով ավերվել են Օբիլիչ քաղաքի տները, որտեղ գտնվում է ՋԷԿ-ը: պայթյունը կսվել է Պրիշտինայում: Մուտքերը դեպի դեպքի վայր փակվել են ոստիկանության ուժերի կողմից: Փոխանցվում է, որ պայթյունի պատճառը ջրածնային վառելանյութի բաքի պայթյունն է եղել: Անցյալ տարի Եվրահանձնաժողովը ավերված ՋԷԿը եւ նրա վայրում նորի շինարարությունը գնահատել էր 60 միլիոն եվրո, որը կարող են հատկացնել ԵՀ-ի անդամները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ