News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Առաջիկայում կարող է բարձրանալ Հայկական ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի սակագինը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Նրա խոսքով՝ սակագնի բարձրացումը պետք է փոհատուցի 2013թ.-ին կայանում անցկացված աշխատանքները:

Մասնավորապես, անցյալ տարվանից կայանը ստորջրյա հորեր է հորատում, որպեսզի ինքնուրույն ջրամատակարարում ապահովի: Բացի այդ, պահոցներ են կառուցվում վերամշակված վառելանյութի համար:

Այն հարցին, թե արդյոք կարող ենք ենթադրել, որ ժամանակի հետ ԱԷԿ-ի շահագործման ծախսերը, դրա հետ մեկտեղ սակագինը, կավելանան, Բաղրամյանը նշել է. «Մաշվածությունն ավելանում է, դրան զուգահեռ ավելանում են ծախսերն անվտանգության ապահովման համար»:

Հիշեցնենք, որ վերջին 2 տարում ԱԷԿ սակագինը գրեթե չի փոխվել. 2011թ.-ին այն կազմում էր 4.230 դրամ(ընթացիկ արժույթով՝ 1.2 ցենտ), 2013թ.-ին՝ 5.059 դրամ(1.22 ցենտ) մեկ կՎտ/ժ-ի դիմաց:

Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է 2 էներգաբլոկից՝ 407.5 ՄՎտ հզորությամբ: Դրանցից առաջինը կառուցվել է 1976թ.-ին, իսկ երկրորդը՝ 1980թ.-ին: Ներկայում գործում է միայն երկրորդը: Կայանի նախագծային ժամկետը կազմում է 30 տարի: Հաշվի առնելով, որ 1989-1995թ.-ին այն չի գործել, Կառավարությունը հայտարարել է, որ երկրորդը կգործի մինչեւ 2016թ.-ի սեպտեմբեր:

2014թ.-ի մայիսի 30-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ համաձայնության մասին 300 մլն դոլար վարկի առնչությամբ՝ ԱԷԿ-ի գործունեությունը մինչեւ 2026թ.-ը երկարաձգելու համար:

«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն 100 տոկոսով պետության սեփականությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ