News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանը պաշտոնապես անցել է սեփական ուղեծրային տիեզերանավի ստեղծմանը: Այդ մասին հաղորդել է  իրանական ազգային տիեզերական նախագծի  ղեկավար Մանսուր Կաբգանիյանը: Նա հաղորդել է, որ «առաջին իրանական տիեզերանավը կունենա նվազագույնը 100 կգ»:

Նախագծի ղեկավարի խոսքով՝ նավը Երկրի ստորին ուղեծիր դուրս կբերվի հայրենական արտադրության հրթիռով, որը կունենա հեղուկ վառելանյութով աշխատող շարժիչ:

Հաջի Նասիրի անվան իրանական ինստիտուի ինժեներներն արդեն մշակել են տիեզերական սարքի նախատիպը: Դատելով իրանական թերթերի հաղորդագրություններից՝ խոսքը կարող է լինել տիեզերական պարկուճի մասին, որում մեկից երեք անձ կտեղավորվի՝ նվազագույն գիտական ու չափիչ սարքավորումներով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իրանական նոր տիեզերանավը զրոյից չի ստեղծվելու: Նա կարող է ներկայացնել 2013թ.-ին տիեզերքում արդեն եղած տիեզերանավի մեծ տարբերակը, որի վրա այն ժամանակ կապիկով պարկուճ կար:

Մարդու թռիչքը տիեզերք այժմ Իրանի տիեզերագիտական գործակալության կողմից գիտնականների առջեւ դրված խնդիրն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ