News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Opel» ընկերությունը հրապարակել է մեքենայի լուսանկարներ եւ մի քանի հոլովակ, որոնք նվիրված են «Corsa» մոդելի նոր սերնդին: Նորույթը կներկայացնեն աշնանը Փարիզում:

Հինգերորդ սերնդի հեթչբեքի մի քանի նախատիպերն այս պահին վերջին փորաձարկումներին են ենթարկվում համաշխարհային պրեմիերայից առաջ:

Արտադրողը չի անդրադարձել տեխնիկական մանրամասներին, սակայն հոլավակներից ինչ-որ բան հնարավոր է նկատել:

«Corsa»-ի շարժիչի մշակման դեպարտամենտի գլխավոր ինժեներ Մաթիաս Ալթի խոսքով՝ մեքենայի համար հիմնական կդառնա նոր 1 լիտր ծավալով շարժիչը՝ 115 ձիաուժ հզորությամբ: Ալթը նաեւ հավելել է, որ շարժիչն աշխատելու է նոր փոխանցման տուփով, ինչի հաշվին կրճատվել է վառելիքի ծախսը:

Սպասվում է, որ «Corsa»-ի շարժիչային գամմայում դիզելային շարժիչ կհայտնվի:

Լուսանկարում երեւում են մոդելի երկու տարբերակները՝ 3 եւ 5-դռնանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ