News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը, առանց երկմտելու, մեկը մյուսի ետեւից վարկեր է վերցնում: Հայտարարությունը հունիսի 9-ին խորհրդարանում, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության նպատակով հերթական վարկավորման պայմանների շուրջ քննարման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է հնչեցրել:

«Այդչափ գումարներ վերցնելով, մեր կառավարությունը կարծես թեմոռանում է, որ երկրի արտաքին պարտքը 5 մլրդ դոլարի սահմանագծին է մոտենում: Չնայած միգուցե մտածում են` որտեղ` չորս, այնտեղ էլ` հի՞նգ: Դա էլ տրամաբանություն է: Բայց մեզ համար անընդունելի», - հայտարարել է խորհրդարանականը:

Հյուսի-հարավ ավտոմայրուղու ընդհանուր արժեքը պետք է 967 մլն ԱՄՆ դոլար կազմի, որից 500 մլն-ը Ասիական զարգացման բանկից է ստացվելու (ներկայումս երրորդ տրանշով նախատեսված աշխատանքներն են ընթանում): Միջոցների տրամադրումը 2017թ.-ին է ավարտվելու: Մայրուղին, գործող ճանապարհների ներգրավմամբ, Իրանի հետ սահմանից մինչեւ հայ-վրացական սահման է ձգվելու (Մեղրի-Բավրա): Այն բետոնե ծածկույթ է ունենալու, իսկ ներկայիս ճանապարհներին մեծամասնություն կազմող երթեւեկության 2-ական գոտիները 4-ով են փոխարինվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ