Այսօր՝ հունիսի 12-ին, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նոր պետ է նշանակվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն աշխատակազմին է ներկայացնում նոր ղեկավարին՝ Միշա Սարդարյանին: Վերջինս ոստիկանության աշխատակից է:
Արդեն նախկին պետ Նորիկ Մուրադխանյանը կադրային ռեզերվում է, դեռ հայտնի չէ, թե նա ինչ պաշտոն է զբաղեցնելու:
Նշենք, որ վերջին շրջանում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել անձնագրային եւ վիզաների վարչության համակարգում: Անձնագրային տարածքային բաժանմունքները տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժինների ենթակայության ներքո, մինչդեռ նախկինում դրանք Անձնագրային եւ վիզաների վարչության ենթակայությամբ էին գործում: Այսդպես է եղել նաեւ տարիներ առաջ:


























