News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնական ավտոարտադրող Mitsubishi Motors Corp.-ն որոշում է ընդունել ավելի քան 700 հազար ավտոմեքենաների հետ կանչման մասին հայտնաբերված թերությունների պատճառով: Դրանցից մոտ 150 հազարը վաճառվել են Ճապոնիայի սահմաններից դուրս: Այս մասին հաղորդել են կորպորացիայի ներկայացուցիչները: Ընկերությունը համապատասխան ծանուցում է ուղարկել տրանսպորտի նախարարություն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հետ կանչի են ենթակա 12 մոդելի մեքենաները, մասնավորապես՝ Colt եւ eK Wagon: Լրացուցիչ տեխնիկական սպասարկման անհրաժեշտությունը կապված է լուսարձակների եւ անդրադարձող լույսերի էլեկտրականության անճշտության հետ, ինչը կարող է հանգեցնել դրանց պատահական անջատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ