News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիան հստակեցրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի շրջանակներում նկարահանվող ֆիլմի անունն ու գլխավոր հերոսների դերակատարներին:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի շրջանակներում նկարահանվող ֆիլմի վերնագիրը որոշվել է դնել «Իմ հոգու դատարկությունը» (Նախկինում որոշել էին ֆիլմը կոչել «Իմ սրտի ճաքը»-խմբ):Ֆիլմում հայուհու դերը ստանձնելու է հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը:

Գլխավոր դերակատարներից  նաեւ Մարկ Ուելբերգը:Ֆիլմի սյուժեն գրեթե կրկնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ուղերձը, որում Էրդողանը ցավակցություն էր հայտնել մահացած հայերի համար, սակայն չէր հեռացել ժխտողական թեզերից՝ պնդելով, թե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տուժվել են նաեւ թուրքերը եւ ցավն ընդհանուր է:

Նշվում է, որ նկարահանումներն իրականացվելու են Վանում, Արարատ լեռան շրջակայքում եւ Էրզրումում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ