News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ նախօրեին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իսկապես հերոսական քայլի է դիմել։ Ռուսաստանի օրվա առթիվ Հայաստանում ՌԴ դեսպանության կազմակերպած ընդունելությանը ներկայացել է թարգմանիչով, խոսել միայն հայերեն եւ ստիպել, որ թարգմանիչն էլ հայերեն թարգմանի ռուս դեսպանի խոսքը։
 «ՉԻ»-  Եթե նման բան իսկապես եղել է, Գալուստ Սահակյանի կողմից կատարված ամենաարժանապատիվ ու տղամարդկային քայլն է։ Չմեռանք՝ ԱԺ նախագահով հպարտանալու առիթ էլ ունեցանք։

Մենք մեր հերթին հայտարարում ենք մեկամսյա մորատորիում, խոստանում ենք մեկ ամիս շարունակ չանդրադառնալ Գալուստ Սահակյանի արտասանած տարօրինակ մտքերին եւ խոսել միայն նրա արած դրական քայլերի մասին։ Այլ կերպ ասած՝ մի ամբողջ ամիս նրա մասին չենք խոսելու»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ