News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի միջին կարողության տեր բնակիչը, հնարավոր է, այնքան էլ շատ չի վաստակում, սակայն հարուստները լավ ճաշակ ունեն, երբ հարցը մեքենաներին է վերաբերում:  Այդպիսի եզրակացություն է արել  carbuzz.com մեքենաների կայքում հրապարակված հոդվածի հեղինակը, որտեղ ներկայացված է Երեւանի փողոցներում լուսանկարված շքեղ մեքենաների ընտրանի:

Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է ամսական 342 դոլար, եւ այդ գումարով կարելի է հազիվ  երթեւեկել ավտոբուսով կամ հեծանիվով: «Սակայն նոյնիսկ ամենաաղքատ երկրներում  բավական բարեկեցիկ մարդկանց տոկոս կա, եւ Հայաստանում հարուստները նրբաճաշակ են` նախընտրում են շքեղ եւ էկզոտիկ մեքենաներ»,- գրում է հեղինակը` ներկայացնելով խմբագրություն ուղարկված մեքենաների նկարները:

«Դիտելով մեքենաների ընտրանին` կարելի է մտածել, որ դիտում ես տեսագրություն Նայթսբրիջից (Լոնդոնի ամենահարուստ թաղամասերից մեկը)», - փոխանցում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ