News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի, Անգլիայի եւ Նիդերլանդների ազգային հավաքականները Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի ամենասիրած երեք հավաքականներն են, որոնց երկրպագում է նա ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության ընթացքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ինքը դեսպանը:

Դիվանագետը կարծում է, որ այս տարում հաջողություն կունենա, քանի որ միշտ երկրպագել է Անգլիայի եւ Նիդերլանդների հավաքականներին: «Սակայն այս տարի խաղադրույք կատարել եմ օգուտ Բրազիլիայի. չգիտեմ ինչու: Հավանաբար ոգեշնչել է այն, որ տանն են խաղում, կամ էլ այն պատճառով, որ լոնդոնյան Չելսիում խաղացող բրազիլիացիներն են ոգեշնչում. արդեն երկար տարիներ այդ ակումբի երկրպագու եմ: Սակայն խոստովանեմ, որ Խորվաթիայի հետ Բրազիլիայի առաջին հանդիպումն ազդանշան տվեց, որ հաղթողն ուրիշն է լինելու»,- նշել է Էրիկաս Պետրիկասը: Նա պատմել է, որ 2010թ.-ին խաղադրույք կատարելով Իսպանիայի օգտին հաղթել է: «Շվեյցարացիների հետ առաջին խաղում նրանք պարտվեցին, եւ բոլորն ասացին. «Ահա եւ քո Իսպանիան պարտվեց», սակայն արդյունքում Իսպանիան չեմպոին դարձավ: Այնպես որ առաջին խաղը դեռ ոչինչ չի նշանակում»,- վստահեցրեց լիտվացի դիվանաագետը:

Էրիկաս Պետրիկասի ամենասիրած ֆուտբոլիստն է չեխ դարպասապահ Պետեր Չեխը, ով նրա համար հերոս է հանդիսանում: Դեսպանը նաեւ զղջում է, որ Լիտվան չի մասնակցում ԱԱ-2014-ին. «Մենք բասկետբոլում միշտ կանք, իսկ ահա ֆուտբոլում՝ ոչ»:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 2014թ.-ի առաջնությունը, որը կավարտվի հուլիսի 13-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ