News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բաթի համալսարանի բրիտանացի գիտնականները սուրճի նստվածքից բիովառելիք են ստեղծել, գրում է The Times-ը:

«Ամեն օր աշխարհում արտադրվում է 8 մլն տոննա սուրճ, որից կարելի է ստանալ մոտ 1,3 մլրդ լիտր վառելիք», - հայտարարել է հետազոտության ղեկավար, քիմիկոս Քրիս Չակը:

Գիտնականների խոսքով՝ միջին սրճարանում ամեն օր մոտ 10 կգ սուրճի նստվածք է առաջանում, որը կարելի է վերածել 2 լիտր բիովառելիքի: Փորձագետները նշում են, որ արտադրության համար ավելի հարմար են սուրճի տարբեր տեսակները՝ բարձրորակ արաբիկայից մինչեւ ռոբուստա, ինչը օգտագործվում է արագ լուծվող սուրճերի մեջ, հաղորդում է gazeta.ru-ն:

Գիտնականները ենթադրում են, որ հայտնի սրճարանային ցանցերը, այդ թվում ՝  Starbucks-ը եւ Café Nero-ն, կարող են մրցակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Shell-ը, BP-ն եւ Esso-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ