News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երեւանի Մանկական զբոսայգում Երեւանի քաղաքապետարանը կազմակերպել էր միաժամանակյա խաղի սեանս, որն անցկացրել է միջազգային կարգի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

Միաժամանակյա խաղի սեանսին հետեւել է նաեւ Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով մասնակիցներին՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ օրն առանձնակի խորհուրդ ունի եւ պարտավորեցնող է սեանսի հատկապես պատանի մասնակիցների համար: Մարզական նոր նվաճումներ մաղթելով պատանի շախմատիստներին՝ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երեւանի շախմատի ֆեդերացիան, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանը, միշտ նրանց կողքին են լինելու եւ պատրաստ են անել հնարավորը՝ երեւանյան մարզիկների հաջողություններն ամրապնդելու եւ նորանոր նվաճումների հասնելուն աջակցելու ուղղությամբ: Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաեւ Ռաֆայել Վահանյանին նվիրված «Անկրկնելի հաղթանակներ» խորագիրը կրող գիրքը, որի մեկ օրինակը հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Տպել
Ամենաշատ