News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում արդեն սկսվել է ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառումը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տաճարի մուտքը ժամը 17։0-ից փակ է, տարածքը հսկում են մեծ թվով ոստիկաններ, որոնք ոչ մեկին թույլ չեն տալիս ներս մտնել: Գյուղացիները, սակայն, մեր թղթակցին ասել են, որ այսօր առավոտից ոստիկանները թույլ չեն տվել իրենց մտնել տաճարի տարածք։

Մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները զբոսաշրջիկներին մուտքի մոտից հետ ուղարկում:

Նշենք, որ Կենտրոնական բանկը հարավարեւելյան եվրոպական բանկերի համաժողովի շրջանակում Գառնիում կորպորատիվ միջոցառում անցկացնելու համար թույլտվություն ստացել է մշակույթի նախարարությունից՝ վճարելով ավելի քան 1 մլն դրամ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի և Facebook-ի օգտատեր Արա Պետրոսյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ