News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպորտի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նախընտրելի հավաքական չունի, սակայն հետաքրքրությամբ դիտում է Գերմանիայի, Բրազիլիայի, Արգենտինայի խաղերը: NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Ղազարյան, արդեն մեկնարկել է աշխարհի առաջնությունը, ո՞ր հավաքականին եք երկրպագում, ինչպե՞ս եք գնահատում Ձեր երկրպագած հավաքականի հնարավորությունները:

Պետք է անկեղծորեն ասեմ, որ չունեմ նախընտրելի հավաքական: Ես նայում եմ այն խաղերը, որոնք դիտարժան են եւ դինամիկ, որտեղ մասնակիցները տակտիկապես լավ խաղ են ցուցադրում:

Ըստ Ձեզ՝ ո՞ր հավաքականն է այսօր ուժեղագույնը, ո՞վ կհաղթի առաջնությունում:

Հետաքրքիր են Գերմանիայի, Բրազիլիայի, Արգենտինայի հավաքականների մասնակցությամբ խաղերը: Իմ կարծիքով հենց այդ երկրների հավաքականների միջեւ էլ ընթանալու է աշխարհի չեմպիոնության պայքարը:

Որտե՞ղ եք սիրում դիտել հանդիպումները, ո՞ւմ ընկերակցությամբ: Երբ Ձեր սիրելի թիմը գոլ է խփում, ինչպե՞ս եք արձագանքում:

Ասեմ, որ հանդիպումները դիտում եմ ընկերներիս հետ: Գոլի մասով ասեմ, որ ֆուտբոլ դիտելիս իմ անկեղծ ոգեւորությունը լինում է միայն Հայաստանի հավաքականի խփած գոլերի ժամանակ: Այդ ժամանակ է, որ ես մեծ ցնծություն եմ ապրում: 

Ի՞նչ եք կարծում՝ ինչու Հայաստանի ազգային հավաքականը չի մասնակցում աշխարհի առաջնությանը, ինչն է պակասում մեր հավաքականին:

Պետք է մասնագիտորեն պատասխանեմ, մեր հավաքականը չի մասնակցում այս առաջնությանը մի պարզ պատճառով` մերոնք ցավոք չեն կարողացել որակավորման փուլի հանդիպումների ընթացքում հավաքել անհրաժեշտ միավորներ, չնայած որ ողջ նախընտրական փուլի ընթացքում ցուցաբերել են բավականին լավ խաղ:

Չնայած ֆուտբոլի ֆեդերացիան անկախ մարմին է, հավանակա՞ն եք համարում սպորտի նախարարության եւ ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցությունը:

Նախարարությունը իր գործառույթների շրջանակներում իհարկե համագործակցում է Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Օրինակ` մի քանի տարի առաջ համատեղ իրականացրել ենք «Ոսկե գավաթ» մրցաշարը, որը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված բազմափուլ ծրագիր էր: Չեմ բացառում, որ ապագայում նույնպես հնարավոր է Սպորտի նախարարությունը եւ Ֆուտբոլի ֆեդերացիան համատեղ որոշ ծրագրեր իրականացեն:

Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հունիսի 12-ին եւ կավարտվի հուլիսի 13-ին:

Հարցազրույցը՝ Աիդա Հովհաննիսյանի

Տպել
Ամենաշատ