News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Harley-Davidson ընկերությունը հաջորդ շաբաթ ներկայացնելու է իր առաջին էլեկտրական մոտոցիկլը:  Հունիսի 23-ին Նյու Յորքում անցկացվելու է նորարարության փակ ցուցադրությունը: Այնուհետեւ մի քանի տասնյակ մոտոցիկլավարներ դրանցով շրջելու են երկրի 30 քաղաքներում՝ փոխադրամիջոցը փորձարկելու նպատակով:

Թեսթ-դրայվի արդյունքում ստացված արձագանքների հիման վրա ընկերությունը զբաղվելու է մոտոցիկլի վերջնական մշակմամբ: Ամենայն հավանականությամբ, նորույթը լիարժեք արտադրության մեջ կմտնի միայն մի քանի տարի անց:

Նոր մոտոցիկլի տեխնիկական բնութագրերն առայժմ չեն նշվում, սակայն հայտնի է, որ LiveWire անունը ստացած էլեկտրական մոտոցիկլը 100 կմ/ժ արագություն կարող է հավաքել շուրջ 4 վայրկյանում:

Փորձագետների խոսքով, նորույթի «բացասական կողմն» այն է, որ յուրաքանչյուր 200 կմ-ից հետո պետք է այն լիցքավորել: NEWSru.com-ում, լիցքավորման համար անհրաժեշտ է կես ժամից մինչեւ մեկ ժամ:

Շուկայում առայժմ լիարժեք էլեկտրական մոտոցիկլերի պահանջարկ գրեթե չկա, եւ մշակելով LiveWire-ը՝ Harley-Davidson-ը որոշակի ռիսկի է դիմում: Էլեկտրական երկանիվ տրանսպորտային միջոցները հիմնականում մեծ տարածում ունեն Չինաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ