News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի բոլոր ավտոմեքենաները փոխանցվելու են Հավանայի ավտոպարկերից մեկին: Associated Press գործակալության փոխանցմամբ, ավտոմեքենաները սպասարկելու են արտասահմանցի զբոսաշրջիկներին:

«Երբ ես զբոսաշրջիկներին ասում եմ, թե որտեղից է այդ մեքենան, նրանք նստում են հետեւի նստատեղին եւ ասում, որ չեն կարողանում հավատալ»,- ասում է տաքսու վարորդ Մոյսես Սուարեսը, ով արդեն հայտնի «Չայկա»-ն օգտագործելու հնարավորություն է ստացել:

Խոսքը ԽՍՀՄ-ում արտադրված մարդատար մեքենաների մասին է, որոնք թողարկել են ԳԱԶ եւ ԶԻԼ գործարանները, եւ դրանցից մի քանիսը Ֆիդել Կաստրոյին նվիրել է Նիկիտա Խրյուշչովը: Ըստ «Интерфакс»-ի, սպասվում է, որ պետական «Կուբատաքսի» ծառայությունը 24 մեքենա է ստանալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ