News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 16-20.06.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.11մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 19 որոշում եւ հաշվարկվել է 1.06մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության  արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատումների չորս գործերի քննության  արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում եւ հաշվարկվել է  819.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ անտառային տարածքում պտուղների ապօրինի հավաքման համար մեկ ֆիզիկական անձ տուգանվել է 5.0հազ.դր. գումարով:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում մեկ  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  4.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողերի պահպանության բնապահպանական նորմերի խախտման   համար մեկ  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  101.8հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած նույնատիպ խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպքի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի եւ Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցների հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած  փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 45.0հազ.դր  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած երկու նմանատիպ դեպքի համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 60.0հազ.դր ընդհանուր  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար  կայացվել է 50.0հազ,դր գումարի վարչական տուգանքի մեկ որոշում, իսկ առգրավված 10.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով  բաց է թողնվել Սեւանա լիճ: Հայտնաբերվել եւ առգրավվել է  նաեւ տիրազուրկ յոթ ձկնորսական ցանց, 24.0կգ (220հատ) «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով  հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի 2 դեպքի  համար հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս եւ հարուցվել են վարչական վարույթներ:                                     

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ,դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.2 մլն. ՀՀ դրամ:

Տպել
Ամենաշատ