News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Twitter-ը խոստացել է մոտ ժամանակներս հեռացնել ուկրաինական «Աջ սեկտոր» շարժման նոր հաշիվները: Այս մասին հաղորդում է «Իտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովին:

Նշվում է, որ Twitter-ի փոխնախագահ Քոլին Քրոուելի հետ բանակցություններում իրենք քննարկել են ՌԴ օրենսդրության տեսանկյունից տասնյակ անօրինական հաշիվները, որոնք գրանցված են սոցիալական ցանցում:

«Դա վերաբերում է «Աջ սեկտորի» նոր հաշիվներին, որոնք հայտնվել են Twitter-ում եւ որոնց նկատմամբ մենք համապատասխան պահանջներ ենք ստացել գլխավոր դատախազության կողմից: մենք պայմանավորվել ենք Twitter-ի հետ, որ այդ հաշիվները, իսկ դրանք մոտ տասն են, մոտ օրերս կհեռացվեն»,-հայտարարել է Ժարովը:

Նրա խոսքով՝ բոլորովին կապ չունի, որ այդ հաշիվները գրանցված են ոչ ՌԴ տարածքում: «Մեզ համար կարեւոր է, որ նրանք տեղեկատվությունը տարածում են Ռուսաստանի քաղաքացիների համար հասկանալի լեզվով եւ դրանք անօրինական են»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ