News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սկսվել է Վանաձորի տեխնոպարկի  անձնակազմի մրցույթը ու ուսումնական դասընթացները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է տեխնոպարկի ստեղծումը համակարգող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Զուգահեռ անցկացվում է նաեւ լաբորատորիաների, ինչպես նաեւ ճարտարապետական դիզայնի մրցույթ: Նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, ըստ Ենգիբարյանը, արդեն ավարտված է: Ըստ նրա՝ շինությունը կկառուցվի մինչեւ 2016թ., բայց մինչ այդ ձգտում են ստեղծել անհրաժեշտ բոլոր ենթակառույցները:

Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքում բավական շատ IT ընկերություններ եւ դրանց մասնաճյուղեր կան:  «Չնայած մայրաքաղաք չէ, սակայն, այնուամենայնիվ, դրանք բավական շատ են: «Ինկուբատորը» մտադիր է կապ հաստատել նաեւ խորհրդային ժամանակներից մնացած արդյունաբերական ձեռնարկությունների եւ նորերի հետ: Տեխնոպարկում մենք ցանկանում ենք ստեղծել արդյունաբերության, ճարտարագիտության եւ IT բաժիններ: Պետք է ասեմ, որ կարեւոր կապերի որոնումների ընթացքում մեզ զգալի օգնել է  Լոռու մարզի  ղեկավարությունը», - հավելել է Ենգիբարյանը:

Նշենք, որ Հայաստանում առաջին «Վիասֆեր» տեխնոպարկը հիմնադրվել էր Երեւանում՝ 2001թ.: Երկրորդը բացվելու է Գյումրիում՝ մոտ ապագայում:

EIF-ն ստեղծվել է 2002 թ.՝ Համաշխարհային բանկի  «Ձեռնարկությունների ինկուբատոր» նախագծով եւ մասնագիտացած է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի բիզնեսին աջակցելու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ