News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում տեսնում է Գերմանիայի, Մեքսիկայի եւ Կոստա Ռիկայի հավաքականներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում լեգենդար ծանրամարտիկը հենց այս կանխատեսումն է արել:

Պարոն Վարդանյան, արդեն մեկնարկել է աշխարհի առաջնությունը, ո՞ր հավաքականին եք երկրպագում, ինչպե՞ս եք գնահատում Ձեր երկրպագած հավաքականի հնարավորությունները:

Ճիշտն ասած, Գերմանիային եմ երկրպագում, շատ ստաբիլ թիմ է, բոլորը լավ ֆիզիկապես պատրաստված են: Բայց շատ անակնկալ թիմեր կան, որ նայում եւ հպարտություն եմ ապրում, ո՞նց կարելի է, որ վերջին չորս տարվա մեջ այդքան առաջադիմել են, ֆուտբոլի աշխարհի առաջնություններին միշտ հետեւել եմ: Կուզենայի, որ մեր հետխորհրդային երկրներն էլ այդպիսի առաջընթաց ապրեին: Առավել եւ առաջնահերթ Հայաստանի հավաքականը: բայց ասեմ, որ մեր թիմն էլ վատ չի առաջ գնում, հուսանք, որ հաջորդ առաջնությանը մենք էլ կմասնակցենք: Արդեն ասացի, որ Գերմանիային եմ երկրպագում, շատ դուրս է գալիս Մեքսիկայի թիմը, որ երեկ հաղթանակ տարավ:

Իսկ որտե՞ղ եք հետեւում հանդիպումներին: Ինչպե՞ս եք արձագանքում Ձեր սիրելի թիմի խփած գնդակներին:

Տանը, իմ ընտանիքի հետ: Խփած գոլից էլ շատ եմ ոգեւորվում, ամեն դեպքում չեմ հայհոյում: Տարբեր եմ արձագանքում: Բայց շատ եմ ոգեւորվում, ֆուտբոլի դեպքում հիմնականում առաջնություններն եմ նայում մեծ ոգեւորությամբ, մեկ էլ երբ որ Հայաստանի հավաքականն է խաղում դրսի թիմերի հետ:

Աշխարհի առաջնության եզրափակչին ո՞ր թիմերին կտեսնենք:

Գերմանիային հաստատ կտեսնենք եզրափակչում: Մեքսիկային կտեսնենք մինչեւ կիսաեզրափակիչ: Կոստա Ռիկան շատ լավ թիմ է, կարծում եմ՝ նրանց էլ կտեսնենք:

Հարցազրույցը՝ Աիդա Հովհաննիսյանի

Տպել
Ամենաշատ