News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվը պետք է դառնա առաջին քաղաքը, որտեղ մագնիտոպլաններ կլինեն, որոնք տնտեսող, արագընթաց ու էկոլոգիական են:Ինչպես հաղորդում է «NEWSru Israel»-ը, իսրայելալան «Տաասիա Ավիրատը» եւ ամերիկյան «SkyTran» ընկերությունը համաձայնություն են կնքել արագընթաց գնացքի դեմոնստրատիվ համակարգի մշակման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է իսրայելական ընկերության մամուլի ծառայությունը, նախատեսվում է կառուցել հարթակ, որտեղ փորձեր կանցկացվեն: BBC-ի տվյալներով՝ 500 մետր երկարությամբ օղակաձեւ մայրուղին կկառուցվի «Israel Aerospace Industries» կամպուսում: Համակարգը պետք է գործի 2015թ.-ի սկզբում:

Ծրագրի ավարտին ընկերությունը հույս ունի տրանսպորտի նոր տեսակի կոմերցիոն շահագործման հնարավորություն ձեռք բերել:Առաջին բնակավարը, որտեղ առաջարկվում է շահագործել գնացքները մագնիսական բարձի հիման վրա, կլինի Թել-Ավիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ