News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Անդրոիդներ. ի՞նչ ասել է մարդ» անվամբ ցուցահանդեսում, որն անցկացվում Առաջավոր գիտության եւ տեխնոլոգիաների Տոկիոյի ազգային թանգարանում, ցույց է տալիս մարդանման երեք ռոբոտի, որոնցից մեկը լուրեր է հաղորդում:Երկու ռոբոտներն առավելագույնս նման են մարդուն, որոնք հատուկ սիլիկոնի եւ արհեստական մկանների շնորհիվ դիմախաղեր ուեեն: Աշխատանքները կրում են Օտսնարոիդ եւ Կոդոմորոիդ անունները, հաղորդում է «NEWSru.com»-ը:

Օտոնարոիդը հասուն կնոջ տեսք ունի, կարող է պատասխանել արտահայտություններ, գիտական խորհրդատուի դեր տանել: Կոդոմորոիդը երիտասարդ աղջկա է նման, որը տարբեր լեզուներով կարող է լուրեր հաղորդել: Ամեն օր ցուցահանդեսի ընթացքում այցելություններին թարմ նորություններ կհաղորդեն: Ապագայում այն կարող է փոխարիներ հաղորդավարներին, հայտնում է «Telecomblog»-ը:

Երրորդ ռոբոտը կրում է Տելենոիդ անունը, որը փոքր երեխայի չափերի է, զուրկ է մարդուն բնորոշ արտաքինից: Ռոբոտների հեղինակն է Հիրոսի Իսիգուրոն Օսակի համալսարանից, գրում է «The Japan Times»-ը: Նա հայտարարում է, որ նպատակն էր մարդկային բնության հետազոտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ