News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանը եվրաինտեգրման պատճառով ապրանքների տարանցման վճարը չի բարձրացնի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է հայկական լոգիստիկ «Trans Logistic Caucasus» ընկերության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ առավել եւս դա չի վերաբերվի ավտոմոբիլային փոխադրումներին, քանի որ նրանցից տարանցման վճար չի գանձվում համատեղ համաձայնությամբ՝ Հայաստանն ու Վրաստանը միմյանց ավտոմեքենաներից ճանապարհային հարկ չեն գանձում: Այսպիսով, դա վերաբերում է միայն երկաթուղային փոխադրումներին: «Իսկ այնտեղ սակագները աճում են անկախ քաղաքականությունից: Դա ԱՊՀ երկրներում ընդհանուր միտում է. սակագները թեեւ  դանդաղորեն, սակայն բարձրանում են», - նշել է Հովհաննիսյանը:

Հարցին՝ երկաթուղին այդ թանկացումները արդյոք պայմանավորված չե՞ն հնացող ենթակառուցվածքի վրա կատարվող ծախսերի աճով, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պատճառները կարող են տարբեր լինել, սակայն քաղաքականության հետ դրանք ոչ մի կապ չունեն: «Իսկ վրացական երկաթուղայիններին սակագինը շատ բարձրացները զուտ տնտեսակապես շահավետ չէ: Այսպես, վերջին տարիներին մենք ավելի շատ ապրանքներ ենք երկաթուղուց տեղափոխում ավտոմոբիլայինի: Այո, Վրաստանի երկաթուղիների համար մեր փոխադրումները մեծ չեն, սական, վերջիվերջո, ոչ ոք չի ցանկանում կտրել այն ճյուղը, որի վրա նստած է», - եզրափակեց Եղիշե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 27-ին, Վրաստանը Մոլդովայի հետ ստորագրել է ԵՄ- հետ ասոցացման պայմանագիրը: Այդ ընթացքում Հայաստանն արդեն ավարտին է հասցնում Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ