News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քուիսն շրջանում նյու-յորքյան փողոցներից մեկը կրելու է հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի անունը, հաղորդում է լրատվական «Wordpress.com» պորտալը:

Համապատասխան օրինագիծը հաստատել է Նյու-Յորքի քաղաքային խորհուրդն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքելուց հետո, որպեսզի «63rd Drive» փողոցը կրի «Sergei Dovlatov Way» անունը:

Գրող եւ հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը 1978թ.-ին հետապնդումների պատճառով ԽՍՀՄ-ից արտագաղթել էր ու հաստատվել Նյու-Յորքում՝ Քուինսի Ֆորեսթ-Հիլզ շրջանում: Նրա տեղափոխվելուց քիչ հետ պատմվածքները սկսել են տպագրել «The New Yorker» ամսագրում:

1980թ.-ին Դովլաթովը դարձավ ռուսական «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի հիմնադիրներից մեկը: Օտար երկրում կյանքի 12 տարվա ընթացքում նա հրապարակել է 12 գիրք, որոնք թարգմանվել են եվրոպական մի շարք լեզուներով, ինչպես նաեւ ճապոներեն եւ չիներեն: Գրողի առավել հայտնի ստեղծագործություններն են դարձել «Գոտին», «Ճամպրուկը», «Արգելոցը» եւ «Փոխզիջումը»:

Հայտանի գրող, լրագրող Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941թ.-ի սեպտեմբերի 3-ին Ուֆա քաղաքում թատրոնի ռեժիսոր Դոնաթ Մեչիկի եւ գրական խմբագրիչ Նորա Դովլաթովայի (Դովլաթյան) ընտանիքում: 1944թ.-ից ապրել է Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ