News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալների համաձայն, Երեւանում ընթացիկ տարվա մայիսին գրանցվել է 65.7 տոկսով ավելի բնակարանների առքուվաճաքի գործարք, քանի նախորդ տարվա նույն ամսում: Նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ բնակարնների գների էական փոփոխություն տեղի չի ունեցել: Գների առավելագույն աճ՝ 2.8 տոկոս, նկատվել է Նուբարաշենում:

Բնակարանների գնի աճով  առանձնանում են Մալաթիա-Սեբաստիան(1.3 տոկոս) եւ Աջափնյակը(1.0 տոկոս): Մյուս վարչական շրջաններում միջին շուկայական գինը տոկոսից էլ քիչ է: Ընդ որում Կենտրոնում ցուցանիշը մնացել է մեկ քմ-ի դիմաց 428 հազար դրամի մակարդակում:

Ստորեւ բերված աղյուսակներում բերված են մեկ քառակուսի մետր մակերեսի դիմաց բնակարանների միջին պաշտոնական գները (63 քմ մակերեսով) ներկայացված ամերիկյան դոլարով: Գաղտնիք չէ, որ շատ գործարքների իրականացվում են հենց այդ արժույթով: Նշենք, որ տարվա ընթացքում Հայաստանում դոլարն ամրապնդվել է 0,1 տոկոսով:

Ակնհայտ է պաշտոնական տվյալներում առկա պարադոքսը՝ պահանջարկի աճը չի ուղեկցվել բնակարանների գնի բարձրացմամբ: Կա միայն մեկ բացատրություն: Հայտնի է, որ մեր շուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկին:

Այդ պայմաններում մարդիկ, ովքեր պետք է շտապ իրացնեն բնակարանը, ստիպված համաձայնում են ցածր գներին: Այդ երեույթի զանգվածայնության դեպքում բնակարանների շուկայական արժեքն էական փոփոխություններ չի կրի: Եթե, իհարկե, փաստաթղթերում արտացոլվեն իրական գները:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ