News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ferrari» մակնիշի սպորտային մեքենան Մեծ Բրիտանիայում վաճառվել է ռեկորդային 10,7 մլն ֆունտ ստերլինգի դիմաց(18,23 մլն դոլար): Այդ մասին հայտարարել է «Bonhams» աճուրդի տունը, որը կազմակերպել էր վաճառքն Անգլիայի արեւմուտքում գտնվող Հուդվուդկալվածքում:

Սա «Ferrari» մակնիշի մեքենայի համար ամենաբարձր գինն է: Սա նաեւ ըստ մեծության երրորդ գումարն է, որը երբեւէ վճարել են մեքենայի դիմաց աճուրդների ընթացքում:

Վաճառքի գինը 5 անգամ գերազանցել է նախնական արժռքը՝ 3,4 մլն ֆունտ ստերլինգը: Գնորդն անհայտ է մնացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ամենաթանկ մեքենան, որը վաճառվել է աճուրդի ընթացքում, «Mercedes Benz W196»-ն է, որը պատկանում էր արգենտինացի մրցարշավորդ Խուան-Մանուելո Ֆանխիոյին: Մեքենան անցյալ տարի վաճառվեց 20 մլն ֆունտ ստերլինգի դիմաց(34 մլն դոլար):

Վաճառված « Ferrari-375 Plus »-ը մեկն է այս մակնիշի հինգ մեքենաներից: Այն ունի 4.9 լիտր ծավալով շարժիչ, 330 ձիաուժ հզորություն: Մեքենան կարող է զարգացնել մինչեւ 300կմ/ժ արագություն:

Պահպանվել է այս մակնիշի 4 մեքենա: Նրանցից 3-ը պատկանում են հավաքածուների սեփականատերերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ