News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց նոր ավտոմայրուղում ուժերն են չափել Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, «Սասնա ծռեր» եւ «Սասունցի Դավիթ» ջոկատների հրամանատար, միջազգային կարգի սպորտի վարպետ Սամվել Գեւորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ հուշամրցաշարի մասնակիցները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մրցաշարը նախաձեռնվել է Սամվել Գեւորգյանի որդի, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի, մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի համատեղ ուժերով:

Հուշամրցաշարի կազմակերպիչներն ու սիրողական հեծանվորդները նախ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել եւ ծաղիկներ խոնարհել Սամվել Գեւորգյանի շիրիմին:

Հուշամրցաշարը բացվել է սիրողական հեծանվորդների մրցարշավով, որը մեկնարկել է վերջերս շահագործման հանձնված Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց նոր ավտոմայրուղում:

Նոր մայրուղին, ինչպես հեծանվային մարզաձեւի մասնագետներն են նշել, գերազանց պայմաններ է ապահովում նաեւ խճուղային հեծանվավազքի համար: Այնուհետեւ պրոֆեսիոնալ հեծանվորդները ծաղիկներ են խոնարհել Դավթաշեն վարչական շրջանի թիվ 189 դպրոցի բակում տեղադրված Սամվել Գեւորգյանի կիսանդրուն:

Դավթաշեն վարչական շրջանում էլ մեկնարկել է պրոֆեսիոնալ հեծանվորդների մրցարշավը: Առանձին հաշվարկով մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած մարզիկները մրցաշարի կազմակերպիչների կողմից պարգեւատրվել են մեդալներով, պատվոգրերով ու մրցանակներով: Հուշամեդալներ ու խրախուսական մրցանակներ են ստացել նաեւ այլ մարզիկներ ու հյուրեր:

Տպել
Ամենաշատ