News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հետազոտությունները, որոնք կապված են գլոբալ տաքացման կասեցման հետ, սովորաբար տարվում երեք ուղղություններով՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների մշակում, ջերմոցային գազերի հավաքման եւ պահպանում, երկրորդ անգամ դրանց օգտագործում:

Կենտրոնանալով առաջին երկու ուղղությունների վրա՝ Պրիստոնի համալսարանի գիտնականները մրջնաթթվի արտադրության մեթոդ են մշակել, որը կարող է օգտագործվել որպես վառելիքի այլընտրանքային աղբյուր՝ ածխաթթու գազից ու ջրից:

Դրա համար օգտագործվում են հատուկ արեգակնային մարտկոցներ, որքն օգտագործվում են փողոցային լուսավորման ժամանակ, հայտնում է «Gazeta.ru»-ն:

Իրենց փորձերում հետազոտողները կարողացել են 2 տոկոս արդյունավետության հասնել, ինչը երկու անդամ գերազանցում է բնական ֆոտոսինթեզի գործընթացի արդյունավետությունը: Մրջնաթթուն կարող է օգտագործվել վառելանյութերում, դրա հիման վրա կարող են ինքնաթիռների հակասառեցման սարքարվորումներ ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ