News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Armenian Geographic նախագիծը պատրաստվում է Արարատ լեռ բարձրանալ: Բարձունքի առաջիկա նվաճման եւ նախագծի գործունեության մանրամասների մասին NEWS.am-ի թղթակցին պատում է վերջինիս հինադիր Տիգրան Շահբազյանը:

Armenian Geographic նախագիծը ստեղծվել է 2012 թվականին: «Լինելով աշխարհագրագետ եւ օգտագործելով երկար տարիների փորձը այս բնագավառում ես ստեղծեցի աշխարհագրական նախագիծ, որի նպատակներից մեկը Հայաստանի աշխարհագրության ճանաչումն է արշավների միջոցով», - նշեց Տիգրան Շահբազյանը:

Շատ նմանատիպ կազմակերպություններ են այսօր գործում: «Մենք տարբերվում ենք նրանով, որ շեշտը դնում ենք աշխարհագրական օբյեկտների վրա: Մեր հիմնական նպատակակետերը սարերը, ձորերը, կիրճերն ու ջրվեժները եւ այլ բնական հուշարձաններն են: Այս նախագիծը եւս մեկ անգամ  ապացուցում է, որ Հայաստանը միայն կրոնական տուրիզմով չէ, որ պետք է հանդես գա աշխարհին, միայն վանքերն ու եկեղեցիները չեն, որ կարող են գերել զբոսաշրջիկներին եւ տեղացիներին: Հայաստանը ունի մեծ պոտենցիալ զարգացնելու լեռնագնացությունը, ժայռամագլցումը, քարանձավախուզությունը եւ այլն: Այս տարի սկսել են մի նախագիծ <<Մերն է>> կարգախոսով: Նախագծի նպատակն է բարձրանալ հայկական լեռնաշղթաների ամենաբարձր կետերը, հաջողությամբ ընթանում է, մեկը մյուսի հետեւից բարձրանում ենք մեր լեռնաշխարհի հայտնի եւ անհայտ լեռները, դրանով նպաստելով մեր սարերի ճանաչողությանը», կարծում է Տիգրան Շահբազյանը:

Նրա խոսքով արշավների մասնակիցների մեծ մասը Հայաստանի բնակիչներ են, սակայն լինում են նաեւ արտասահմանցիներ. «Նրանք ուղղակի ապշած են մնում տեսնելով մեր հրաշալիքները: Անցնելով մեր երթուղիները զարմանում են միթե կարելի է այսպիսի գեղեցիկ լեռնային արահետներ ունեցող երկրում չզարգացնել էկոտուրիզմը: Դա արդեն կառավարության սխալն է: պետականորեն մեծ գումարներ չեն ծախսվում Հայաստանը գովազդելու վրա: Հարեւան Վրաստանի օրինակով կարելի է ասել, որ պետական մակարդակով խրախուսելով տուրիզմի զարգացումը Վրաստանը մի քանի տարում դառավ աշխարհի համար մեծ հետաքրքրություն ունեցող տուրիստական երկիր, իսկ մերոնք դեռ մտածում են հանքարդյունաբերության զարգացման մասին, թունավորելով բնակչությանը»:

Այս տարի օգոստոսին Armenian Geographic պատրաստվում է վերելք կատարել Մասիս լեռ:  Վերելքին պատրաստվում են ամեն կիրակի արշավներ գնալով, լեռներ բարձրանալով: Վերելքին կարող են միանալ ցանկացողները, ովքեր ունեն միջին եւ բարձր ֆիզիկական տվյալներ: Մասիս լեռը ալպինիստական տեսանկյունից բարդություն չի ներկայացնում, կարեւոր է ունենալ համապատասխան հանդերձանք, լինել առողջ եւ նախքան վերելքը մարզվել: Պարապմունքների կարեւոր մաս է կազմում  բարձրալեռնային պայմաններում գիշերելը, որպեսզի օրգանիզմը սովորի բարձրությանը: Նախքան Մասիսը բարձրանալու մասնակիցենրը կբարձրանան Արագած եւ գիշերեն մոտ 3500 մ բարձրության վրա, որպեսզի օրգանիզմը սովորի բարձրությանը: Մասիսի վերելքով հետաքրքրվողները կարող են ծանոթանալ մանրամասներին հետեւյալ հղումով:

 «Մեր արշավներին շատ են մասնակցում փորձված արշավականներ, ովքեր երկար տարիներ ամեն հարմար առիթով գնում են սարեր, ձորեր: Սակայն դա չի նշանակում, որ նորեկները չեն կարող միանալ, բոլորն էլ սկզբում նորեկ են եղել կամաց-կամաց դառնալով փորձառու արշավականներ: Մեր մարմինը սիրում է շարժում եւ մենք կարող ենք պնդել, որ հետիոտն արշավները ավելի շատ ուժ են տալիս քան պասիվ հանգիստն ու էքսկուրսիաները», -եզրակացրեց Տիգրան Շահբազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ