News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը կտրականապես հերքում է ադրբեջանցի զինվորների վիրավորվելու գործում իր մասնակցությունը:  NEWS.am-ի թղթակցին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լուրջ միջադեպեր չեն գրանցվել: «Ադրբեջանցի զինվորների վիրավորվելու հետ հայկական կողմը կապ չունի», - ընդգծել է Հովհաննիսյանը եւ միաժամանակ նշել, որ վերջերս իրավիճակի լարվածություն, հաճախակի միջադեպեր են գրանցվում:

«Բոլորին է հայտնի, որ ադրբեջանական կողմը պարբերաբար սրում է իրավիճակը, եւ հայկական կողմն ի պատասխան համապատասխան քայլերի է դիմում հակառակորդին հանդարտեցնելու համար»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական մամուլի տվյալով՝ հուլիսի 3-ի երեկոյան իբրեւ թե վիրավորվել էր զինվոր Նուրլան Հասանովը (ծնվ. 1995թ.), հուլիսի 4-ի գիշերն էլ՝ պրապորշչիկ Անար Նագիեւը  (ծնվ. 1989թ): Ընդ որում, չէին նշվել ուղղությունները, որտեղ գրանցվել էին տվյալ միջադեպերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ