News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 6-ին Տիբեթի բուդդայականները եւ տիբեդյան բուդդայականության բոլոր հետեւորդները նշում են Դալայ Լամայի ծննդյան տարեդարձը:

Բուդդայականները Նորին Սրբություն Դալայ Լամա XIV-ին մեծարում են որպես Կարեկցության Բուդդայի՝ Ավալոկիթեշվարի (Չենրեզիգ) երկրային մարմնավորում:

Росбалт-ի փոխանցմամբ, այդ օրը տաճարներում Դալայ Լամայի երկարակեցության համար աղոթք են անում եւ նրան դիմում լավագույն մաղթանքներով:

Ըստ բուդդայական ավանդույթի, ֆիզիկական մահից հետո Դալայ Լաման հանգրվանում է նորածնի մարմնում: Այդ կերպ, երկրի վրա ապրած բոլոր Դալայ Լամաները, ըստ էության, միեւնույն էակն են, ովքեր ծերացած մարմինը փոխարինում են նորով՝ միաժամանակ պահպանելով գերզարգացած էակի միասնական հիշողությունը:

Դալայ Լամա XIV-ի տարեդարձի առիթով առաջարկում ենք հիշել նրա կենսական խորհուրդներից մի քանիսը:

Ամեն օր թեկուզ կարճ ժամանակ անցկացրեք ինքներդ ձեզ հետ:

Երբ պարտվում եք, դաս քաղեք:

Միշտ բաց եղեք փոփոխությունների համար, բայց մի կորցրեք սեփական արժեքները:

Երբեմն նպատակին չհասնելը նույնպես հաջողություն է:

Պահպանեք երկիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ