News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնը հանրությանն է ներկայացրել նոր՝ արդեն թվով 8-րդ սերնդի Volkswagen Passat-ը, ընդ որում՝ միանգամից երկու տարբերակով. «սեդան» եւ «ունիվերսալ»:

Առաջարկվում է 10 տեսակի շարժիչով ավտոմեքենա՝ դիզելային եւ բենզինով տուրբոշարժիչով (120-ից մինչեւ 280 ձիաուժ հզորությամբ), ինչպես նաեւ առաջին անգամ՝ հիբրիդային շարժիչով: Վերջինի դեպքում ավտոմեքենան միայն էլեկտրական շարժիչով կարող է մինչեւ 50 կմ ճանապարհ ընթանալ:

Բոլոր մոդելները հագեցած են լինելու «start-stop» համակարգով: Նոր Passat-ը նոր շասսիի շնորհիվ 85 կգ-ով ավելի թեթեւ է նախորդից: Փոքր-ինչ փոխվել են նաեւ մեքենայի չափսերը, մեծացել է բեռնախցիկի ծավալը:

Գերմանիայում նոր Passat-ը վաճառքի է հանվելու 2014թ. հուլիսի 10-ից: Գերմանական շուկայում ավտոմեքենայի գինը սկսվելու է 25.875 եվրոյից՝ սեդանի եւ 25.950 եվրոյից՝ ունիվերսալի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ