News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջերս Հայաստանի վարչապետը «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման արարողության ժամանակ արտերկրից ժամանած սփյուռքահայ երիտասարդներին հայտարարեց, որ այս այցը նրանց ամուր կապեց Հայրենիքի հետ:

Մեզ մոտ, սակայն, հակառակ երեւույթն է. արտագաղթ: Այդ գործընթացը վաղուց է սկսվել, դեռեւս խորհրդային տարիներին: Ավագ սերնդի ներկայացուցիչները կհիշեն, թե ինչպես էին հայրենադարձները հեռանում ԱՄՆ՝ ընտանիքի վերամիավորման անվան տակ: Բայց այն ժամանակ արտագաղթը, մի շարք պատճառներով, այսքան զանգվածային բնույթ չէր կրում:

Հիմա երկիրը բախվել է նոր իրավիճակի՝ կախված Սիրիայից փախստականների հոսքի հետ: Նրանց մեծ մասը, ամեն դեպքում, չի կարողանում հաստատվել իր պատմական հայրենիքում: Անցյալ տարի Հայաստան է ժամանել շուրջ 4.500 Սիրիայի քաղաքացի, իսկ հեռացել է առնվազն 2.300-ը: Այսինքն՝ սիրիացի փախստականների կեսից ավելին (ավելի քան 51%-ը) հեռացել է: Ընդմիշտ, թե ժամանակավորապես՝ պարզ չէ:

Փախստականի կարգավիճակը հնարավորություն է տալիս ժամանակավորապես բնակվել Եվրոպայի բարեկեցիկ երկրներում: Սակայն այնտեղ հաստատվել ցանկացողների թիվը գերազանցում է այդ պետությունների քվոտաները: Այսպես, օրինակ, երբ այս տարեսկզբին Գերմանիան հայտարարեց Սիրիայից լրացուցիչ 5 հազար փախստականի ընդունելու պատրաստակամության մասին, համապատասխան կարգավիճակ տրամադրելու մասին 10 անգամ ավելի շատ դիմում ստացվեց. 50 հազար: Նրանց թվում, անկասկած, նաեւ սիրիահայեր կային:

Իհարկե, տեղեկություն կա այդ փախստականներին մեր պետության աջակցության մասին: Բայց նաեւ այլ տեղեկատվություն կա: Սիրիահայերն իրենց ծննդավայրում զբաղվել են հիմնական արհեստներով (այդ թվում՝ ոսկերչությամբ), ինչպես նաեւ վաճառականությամբ: Գործունեության այդ ոլորտները (հատկապես՝ առեւտուրը) մեզ մոտ աշխատանքի տեղավորման հարցում առանձնապես մեծ պոտենցիալ չունի: Իսկ, ասենք, գյուղատնտեսությամբ զբաղվել փախստականները (ովքեր, որպես կանոն, քաղաքաբնակ են) չեն համաձայնում:

Սիրիահայերը, ովքեր առանձնանում են օրինապահությամբ եւ գործարար հարաբերություններում ազնվությամբ, մեր երկրում հաճախ բախվում են իրենց համար անսովոր երեւույթների: Վերջերս NEWS.am-ը պատմել էր նման մի դեպքի մասին: Հավաստիության առումով ոչինչ ասել չենք կարող, սակայն պատմությունը մեր իրականության համար սովորական է:

Բանն այն է, որ մեր նոր հարուստներից մեկը սիրիահային պատվեր է տվել, սակայն չի վճարել աշխատանքի համար: Նման դեպքերը հիասթափեցնում են նորմալ աշխատանք գտնելու հույս ունեցող փախստականներին: Եվ, իհարկե, խթանում են երկրից արտագաղթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ