News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եվրոպայի երիտասարդությանը որոշել են պատմել Առաջին աշխարհամարտի մասին համակարգչային խաղի միջոցով:

Ubisoft ընկերության Valiant Hearts: The Great War խաղը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմին:

Խաղն ոչ միայն փնտրտուք եւ «հրաձգություն» է, այլ գրավիչ գրաֆիկական նովել, որը ցույց է տալիս Արեւմտյան ճակատի խրամատները եւ Առաջին համաշխարհայինի կռիվների շատ տեղեր, օրինակ՝ Վերդենը: 

Խաղացողը կարող է ընտրել հերոսներից որեւէ մեկին՝ ֆրանսիացի գյուղացի Էմիլին, ամերիկացի Ֆրեդիին, Բելգիայից խիզախ բուժքույր Աննային եւ գերմանացի զինվոր Կառլին:

Զինվորներին ուղեկցում է Ուոլտ անունով հավատարիմ շունը, ով օգնում է նրանց պատերազմի բոլոր փորձություններում, հաղորդում է Euromag-ը՝ վկայակոչելով ANSA-ին:

Խաղի սցենարը հենվում է բազում պատմական վկայությունների վրա, օրինակ պատերազմական նկարները եւ զինվորների նամակները:

Առաջին համաշխարհաին պատերազմի 100-ամյակին նվիրված Ֆրանսիական հանձնաժողովի կարծիքով այդ խաղը ոչ միայն զվարճանք, այլ նաեւ ժամանակակից անչափահասների համար կարեւոր կրթական գործիք կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ