News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Աստղային պատերազմների» նոր նկարահանումների մասին կեղծ հոլովակը  YouTube-ում հիթ է դարձել, հաղորդում է The Guardian թերթը: Հուլիսի 2-ին համացանցում տեղադրված տեսահոլովակը մեկ շաբաթում 2,8 մլն դիտում է ապահովել

Ինչպես հաղորդում է թերթը, հոլովակը «ակնհայտ կեղծ է», եւ դրա իրական լինելուն կարող է միայն «փոքր երեխան հավատալ»: Տեսահոլովակը ո՞վ է նկարահանել եւ ինչո՞ւ՝ դեռւես անհայտ է:

Հեղինակը Ֆրանկ Վունդերլիխն է: Դա սովորական գերմանական անուն է, նշում է թերթը: Տվյալ օգտատերը «Leaked Star Wars Episode VII Filmset Footage» անունով տեսահոլովակից ոչ առաջ, ոչ հետո ոչ մի այլ տեսանյութ չի տեղադրել: Օգտատիրոջ պնդմամբ, նա «Աստղային պատերազմների» մասին տեսահոլովակը նկարահանել է Ֆրանկֆուրտի օդանավակայանում, հաղորդում է  Gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ