News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տղամարդը որոշել է վրեժխնդիր լինել իր նախկին ընկերուհուց՝ չթողնելով ամուսնանալ ուրիշի հետ: Նա նորապսակներին ծաղկեփունջ է նվիրել, որտեղ թաքնված է եղել հարսնացուի ինտիմ լուսանկարներով հիշողության քարտ: Երբ  ամուսինը հայտնաբերել է վարկաբեկող ապացույցը, անմիջապես որոշել է բաժանվել:  Այս ամուսնությունը չի տեւել նույնիսկ մի քանի ժամ, փոխանցում է Daily Mail-ը:

Մահմեդական հոգեւորական շեյխ  Աբդուլ Ազիզ Ալ-Շամարին լրագրողներին պատմել է, որ երիտասարդ ամուսինն իր մոտ է եկել հարսանիքի հաջորդ օրը: «Նա ծանր հոգեբանական վիճակում էր: Դա շոկ էր նրա համար, եւ նա չկարողացավ դիմանալ սկանդալին», – պատմել է հոգեւորականը:

Պարզվել է, որ հարսնացուի նախկին սիրեկանը հարսանիքից մի քանի օր առաջ փորձել է շանտաժի ենթարկել նրան: Նա փորձել էր համոզել աղջկան իր հետ մնալ, սակայն վերջինա հայտարարել էր, որ ցանկանում է նոր կյանք սկսել. ամուսնանալ եւ երեխաներ ունենալ, փոխանցում է Vesti.ru-ն:

Այս պատմության գործող անձանց անունները եւ իրադարձությունների վայրը չի նշվում: Հայտնի է միայն, որ  քուվեյթցի լրագրողներին պատմած հոգեւորականն ապրում է Սաուդյան Արաբիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ