News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել երեւանցի «լավ» տղերքի միջեւ: Վիճաբանության մասնակիցներից մեկը կրկին եղել է Երրորդմասցի Լյովիկը, իսկ «հակամարտության» մյուս կողմում հայտնվել է երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանը: Վերջինս կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդիկ Մադաթյանի որդին է եւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան:

Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը, մեր տեղեկություններով, երկու կողմերի միջեւ վերածվել է ծեծկռտուքի: Արման Մադաթյանի մերձավոր շրջապատից, սակայն, հերքեցին ծեծկռտուքի փաստը՝ ասելով, որ ուղղակի մի թեթեւ զրույց է տեղի ունեցել եւ գործը կռվի չի հասել։ «ՉԻ» տեղեկություններով՝ Արման Մադաթյանը եւ Երրորդմասցի Լյովիկը ժամանակին մտերիմ են եղել, սակայն տեւական ժամանակ է, ինչ նրանց հարաբերությունները  լարված են»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ