News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզի Նոր Կյանք եւ Վարդաքար համայնքների բնակիչներն այսօր՝ հուլիսի 9-ին, հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ներկայացրել իրենց բողոքները:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հավաքված գյուղացիները վարչապետին մեկ առ մեկ ներկայացրին իրենց խնդիրները, մասնավորապես մատնացույց արեցին հուլիսի 7-ին կարկուտից 100 տոկոսով տուժած հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները:

Վարդաքարի համայնքապետ Գալուստ Ավետիսյանն էլ հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն իրենց խոստացել էր դպրոց կառուցել, սակայն խոստումը մինչեւ օրս չի կատարել:

«Պարոն վարչապետ, 2012 թվականին, երբ Դուք դեռ վարչապետ չէիք, ներկայացրել էիք դպրոցաշինության նախագիծ, որը մինչեւ հիմա չի իրագործվել: Բացի դրանից՝ մենք նախագահին էլ էինք դիմել այս խնդրով, խոստացավ, որ կկառուցի դպրոց 150 աշակերտի համար, բայց մինչեւ այսօր ոչինչ չի արվել: Հիմա էլ ձեզ ենք խնդրում այս հարցով»,- ասաց համայնքի ղեկավարը եւ հավելեց, թե իրենք ցանկանում են, որ վարչապետն անձամբ խոսք տա: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը խոստացավ մարզպետի հետ քննարկել եւ հարցին լուծում տալ:

Նշենք, որ այսօր Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, սակայն թե որ գյուղերում է լինելու եւ ինչ նպատակով, գաղտնի է պահվում: Մեր տեղեկություններով՝ մարզպետարանին հայտնել են, որ վարչապետը մասնակցելու է Արեւշատում ջրագծի բացմանը: Մինչդեռ այդ համայնքի ղեկավարը NEWS.am-ին հայտնեց, որ կառուցումը դեռ չի ավարտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ