News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը քննադատության է ենթարկել Բրիտանիայում հնագույն եգիպտական արձանի վաճառքը, արձանը 4.5 հազար տարեկան է: Հուլիսի 9-ին այն աճուրդի կհանեն Christie's աճուրդային հիմնադրամում:

Լոնդոնում Եգիպտոսի դեսպանը հայտարարել է, որ աճուրդը երկրի սեփական հնագիտական եւ մշակութային ժառանգության իրավունքների ոտնահարում է, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ին:

Արձանը վաճառում է նրա ներկայիս սեփականատերը՝ Նորթհեմփթոնի վարչությունը, որն աճուրդից ստացված գումարից ակնկալում է տեղական թանգարանում նոր սրահ կառուցել: Նախնական գնահատումներով, արձանը կարող է վաճառվել 10 մլն դոլարով:

Նորթհեմփթոնի իշխանությունների խոսքով՝ քաղաքապետարանը Կահիրեին տեղեկացրել է արձանի նախատեսվող վաճառքի մասին դեռ երկու տարի առաջ, սակայն եգիպտական իշխանությունների կողմից ոչ մի առարկություն չի ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ