News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի մշակութային գործիչները իշխանություններից պահանջում են պահպանել հայ նկարչուհի եւ նովելագիր Գայանե Խաչատրյանի ժառանգությունը:

Նրանք նամակով դիմել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիին եւ մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարին:

Նրանք պահանջում են Գայանե Խաչատրյանի թանգարան բացել, նաեւ ստեղծել կառավարական հանձնաժողով, որը կուսումնասիրի Խաչատրյանի ժառանգության հետ կապված հարցերը եւ թանգարանի բացման համար հող կնախապատրաստի փոխանցում է «Գռուզիա Online»-ը:

Գայանե Խաչատրյանը(1942- 2009) թբիլիսահայ հայտնի նկարչուհի էր, որը առանձնանում էր  ստեղծագործական ուրույն ձեռագրով:

Շուրջ 700 գեղարվեստական եւ գրաֆիկական աշխատանքների հեղինակի աճյուն ամփոփված է Թբիլիսիի հայ մշակույթի անվանի գործիչների պանթեոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ