News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հոգեբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն օրերս պարզել են, որ տեսախաղերը կործանարար ազդեցություն են ունենում երեխայի հիշողության վրա:

Գիտնականները նման եզրակացության են հանգել պարզունակ գիտափորձի արդյունքում, որի ընթացքում նրանք այդ թեմայով մի քանի լրացուցիչ բացահայտումներ են կատարել:

Ամբողջ ժամանակն անցկացնելով խաղալով՝ երեխաներն ամրապնդում են իրենց մտածողության որոշ ունակություններ, սակայն լուրջ վտանգի են ենթարկում մյուս ունակությունները:

Գիտնականների՝ միանգամայն տրամաբանական հայտարարության համաձայն, որն արդեն գիտականորեն հաստատվել է, տեսախաղերի պատճառով զգալիորեն տուժում է երեխայի ընկալունակության մակարդակը՝ չխոսելով արդեն տրամաբանության եւ հիշողության մասին:

Ըստ Globalscience-ի, այս եզրակացությունների արդյունքում գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաներին պաշտպանել համակարգչից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ