News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանիայի իշխանություններն օրինագիծ են մշակել խանութներում շների եւ կատուների վաճառքի մասին, որոնք մասնագիտացված են ընտանի կենդանիների վաճառքում:

Փաստաթղթի տեքստը բաղկացած է 30 հոդվածից եւ 9 հավելվածից, որտեղ մանրամասն նկարագրված են նորմերը, որոնց պետք է հետեւեն ընտանի կենդանու այդ երկու տեսակների տերերը. պարբերաբար կենդանիներին պատվաստել, անասնաբուժական հետազոտությունների եւ այլն:

Օրենքը բացառապես վերաբերում է կատուներին եւ շներին: Այն դեպքում, եթե կենդանին կորել է, նրա տերը պետք է մինչեւ յոթ օրվա ընթացքում այդ մասին հայտնի ոստիկանությանը:

Օրինագծով պատասխանատվություն է սահմանվում նաեւ կենդանիների վատ խնամքի համար, նրանց  տանջելու համար(այդ թվում նաեւ շների պոչի կամ ականջների դակումը) եւ այլն:

Տուգանքը կարող է տատանվել 100-ից 200 հազար եվրոյի սահմաններում: Կատուներ եւ շներ վաճառելու իրանվունք կունենան միայն նրանք, ովքեր յուրաքանչյուր քառոտանում մեջ բոլոր տվյալները պարունակող չիպ կտեղադրեն, հաղորդում է «Euromag»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ