News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վաճառքի է հանվել Միջերկրական ծովում գտնվող Isola di Mal Ventre անմարդաբնակ կղզին:

1.5 մլն եվրո արժողությամբ վայրի բնության այդ փոքրիկ անկյունը գտնվում է 210 կմ հեռավորությամբ PortoCervo հայտնի հանգստավայրից, որտեղ ամենահամեստ տնակը 12.5 մլն եվրո կարժենա:

Կղզու մակերեսը 200 ակր է, իսկ ամենաբարձր կետը ծովի մակարդակից բարձր է 18 մետր: Հարավային հատվածն իրենից ներկայացնում է կատարյալ ավազե լողափ, իսկ իսկ արեւմտյան հատվածն ամենադժվար անցանելի տեղանքներից է: Այս մասին գրում է Euromag-ը՝ հղում կատարելով Daily Mail-ին:

Կղզու վաճառքով զբաղվող գործակալությունը տեղեկացնում է, որ դրա տարածքում իսկական հռոմեական ավերակներ կան, որոնք հետագայում կարելի է վերածել շքեղ առանձնատան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ