News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հանցագործ Ջերեմի Միքսը, ով գրավիչ արտաքինի շնորհիվ սոցցանցերի սիրելին է դարձել, հուլիսի 8-ին կանգնել է Սան Խոակինի դատարանի առջեւ (Կալիֆորնիա): Այս մասին գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Washington Post-ին:

Նախապես Միքսին մեղադրանք էր առաջադրվել 12 կետով՝ զենք, զինամթերք պահելու, ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու համար: Շրջանային դատարանը մեղադրանքը հասցրել է մեկ կետի՝ զենքի պահպանման մեկանգամյա դեպքի:

Նույնիսկ մեկ կետով մեղադրանքով Միքսին մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկում եւ 250 հազար դոլարի չափով տուգանք է սպառնում:

Միքսն աստղ է դարձել 2014 թվականի հունիսին: Ապօրինի զենք պահելու մեղադրանքով ձերբակալված Միքսի լուսանկարը հունիսի 19-ին հրապարակվել էր կալիֆորնիական Սթոքթոն քաղաքի ոստիկանության ֆեյսբուքյան էջում: Այն ավելի քան 100 հազար «հավանում» էր ստացել եւ 12.500 անգամ վերահրապարակվել:

Տեսնելով «սեքսուալ հանցագործի» նման ճանաչվածությունը՝ Blaze Modelz մոդելային գործակալության ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ կարող են նրա համար գովազդային պայմանագրեր կնքել նորաձեւության այնպիսի տների հետ, ինչպիսիք են Versace-ն եւ Armani-ն: Մասնագետները պատրաստակամություն են հայտնել Միքսին ամսական 15-30 հազար դոլար աշխատավարձով աշխատանք առաջարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ