News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզի Արեւշատ գյուղի մոտ այսօր՝ հուլիսի 8-ին իրար են բախվել  հետեւակի 4 մարտակա մեքենա, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ՀՄՄ֊ներն ուսումնավարժանքից վերադառնալիս բախվել են իրար, քանի որ առաջին մեքենայի շարժիչը հանգել է, իսկ մյուս երեք մեքենաներն էլ չեն կարողացել ժամանակին արգելակել:

Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անցնում էր այդ ճանապարհով: Վերջինս իջել է մեքենայից եւ տեսնելով վթարը՝ զարմացել, իսկ նրան ուղեկցողները կատակել են. «Էսպե՞ս եք դիմավորում վարչապետին, տանկերո՞վ»:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:

Տպել
Ամենաշատ